
ՁԵՐ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ՏՏ ՈԼՈՐՏ
Այս դասընթացը կդառնա այլ ոլորտներից դեպի ՏՏ ոլորտ անցման Ձեր առաջին քայլը։
Հայաստանում ՏՏ-ն ամենաարագ զարգացող և ամենաբարձր վարձատրվող ոլորտներից է և այն որակյալ աշխատուժի մեծ պահանջարկ ունի․․․ և ոչ միայն ծրագրավորողների։ ՏՏ ոլորտին պետք են մարքեթինգի, անձնակազմի կառավարման մասնագետներ, նախագծերի ղեկավարներ, հաշվապահներ, պրոդուկտի մենեջերներ և շատ այլ ոլորտների մասնագետներ։
ՏՏ ոլորտի ընկերությունները մշտապես համագործակցության մեջ են միջազգային գործընկերների հետ և պետք է համապատասխանեն աշխատանքային մշակույթի գլոբալ, զարգացող չափանիշներին և ապահովեն աշխատանքի և հաղորդակցության համապատասխան որակ իրենց բոլոր բաժինների և մասնագետների կողմից։
ՏՏ ոլորտում ներգրավվել ցանկացողների համար պարտադիր պայման է թվային գրագիտությունը, բիզնես հաղորդակցության հիմունքներն իմանալը, ժամանակակից առցանց ծրագրերից և ծառայություններից օգտվելու հմտությունները, ինտերնետային տիրույթում ապահով և անվտանգ գործելու կարողությունը։
Եթե ցանկանում եք աշխատանքի անցնել բարձր վարձատրվող և առավելություններով հարուստ ՏՏ ընկերություններ և ունեք անգլերենի բազային կամ միջին իմացություն, այս դասընթացը կօգնի ձեզ բարձրացնել ձեր թվային գրագիտության մակարդակը սովորեցնելով այն հիմնական գործիքներն ու մոտեցումները, որոնք խիստ անհրաժեշտ են ՏՏ ոլորտում աշխատող բոլոր մասնագետներին։
Power in Numbers
30
Programs
50
Locations
200
Volunteers
Project Gallery


