top of page
Image by CoWomen

ՄԻԱՆԱԼ ԹԻՄԻՆ

Դարձեք մեր գործընկերը՝ վիրտուալ օգնական կամ հեռավար մասնագետ։

Վիրտուալ օգնականը նույն անձնական օգնականն է, ով աշխատում է հեռավար՝ տնից կամ մեկ այլ հարմար վայրից։ Նա կորղ է աշխատել մեկ կամ մի քանի հաճախորդների հետ։ Մեր դեպքում, սակայն, գործընկերները միայն վիրտուալ օգնականներ չեն։ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նաև մասնագիտական ծառայությունների լայն շրջանակ՝ դիզայն, մարքեթինգ, տեխնիկական աջակցություն և այլ։ Այս ոլորտների առաջադրանքները իրականացվում են մասնագետների կողմից, ովքեր իրենց հիմնական աշխատանքից զատ (կամ դրա փոխարեն), աշխատում են հեռավար, ճկուն ժամային գրաֆիկով, և ազատ են առաջադրանքների ընտրության հարցում։

Մենք ընտրում ենք մեր գործընկերներին ըստ հետևյալ չափանիշների՝

  • Անգլերենի և/կամ ռուսերենի գերազանց իմացություն

  • Տեխնիկական գրագիտություն, որոշ նախագծերի կառավարման ծրագրերի տիրապետում

  • Բիզնես հաղորդացման հմտություններ

  • Վեբ ուսումնասիրություններ և տեղեկատվության փնտրտուք

  • Շաբաթական առնվազն 5 ժամի տրամադրում

  • Սեփական համակարգչի և օֆիսային ծրագրերի առկայություն

  • Մասնագիտական ծառայությունների մատուցման համար՝ աշխատանքային փորձի և պորտֆոլիոյի առկայություն։

 

Ինչպես նաև, ըստ հետևյալ արժեքների՝

  • Պարտաճանաչություն

  • Արագ արձագանքում

  • Ուշադրություն մանրուքներին

  • Ձգտում լավագույն արդյունքին և նախատեսված մինիմալը գերազանցելուն

  • Արագ սովորելու հմտություն և ցանկություն

  • Գրքեր կարդալու ցանկություն 

  • Ընկերության արժեքների հետ համաձայնություն՝ փոխօգնության սկզբունք

  • Դրական տրամադրվածություն

  • Ճկունություն

  • Լուծումներ փնտրելու ցանկություն և կարողություն

  • Հաճախորդների հետ շփվելու ցանկություն և համբերատարություն


Մնացածը մենք կօգնենք սովորել և կատարելագործել :)

Ինչ ենք մենք տրամադրում՝

  • Ընտրված գործընկերները անցնում են ինտենսիվ 8 շաբաթյա անվճար դասընթաց, որի ընթացքում սովորում են հեռավար աշխատանքի և վիրտուալ օգնականի համար անհրաժեշտ կարևորագույն հմտությունները և ծրագրերը

  • Ըստ փորձառության և նախընտրությունների՝ գտնում ենք հաճախորդներ և օգնում նրանց հետ աշխատանքի սկզբնական շրջանում

  • Վճարում ենք ըստ աշխատած ժամանակի

bottom of page