Թվային հմտությունների շտեմարանը համապարփակ,
տեղեկատվությամբ հարուստ առցանց դասընթաց է,
բաղկացած մի քանի տասնյակ վիդեոդասերից և օգտակար նյութերից,
որոնք հագեցած են հսկայական քանակի օգտակար տեղեկատվությամբ,
ամբողջը՝ հայերեն։
ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՌԱՎԵԼ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ`
Ձգտում են սովորել թվային գրագիտության հիմունքները, առցանց ծառայություններից անվտանգ և արդյունավետ օգտվելու կանոնները և կիրառել դրանց լայն հնարավորություններն արդեն երկու ամսից։
Ուզում են դառնալ պահանջված, էլեկտրոնային միջոցներով արդյունավետ հաղորդակցվող և տեխնիկապես գրագետ մասնագետ և ավելի արագ հասնել մասնագիտական առաջխաղացումների։
Ցանկանում են իմանալ անձնական տվյալների պաշտպանության, կիբեր անվտանգության հիմնական դրույթները և ապահովագրել ձեզ առցանց խարդախություններից և վտանգներից։
Ուզում են ձեռք բերել թվային ծրագրերը և համակարգերը ինքնուրույն սովորելու և յուրացնելու արժեքավոր հմտություններ։
Այս դասընթացը կդառնա այլ ոլորտներից դեպի ՏՏ ոլորտ անցման Ձեր առաջին քայլը։
Եթե ցանկանում եք աշխատանքի անցնել բարձր վարձատրվող և առավելություններով հարուստ ՏՏ ընկերություններ և ունեք անգլերենի բազային կամ միջին իմացություն, այս դասընթացը կօգնի ձեզ բարձրացնել ձեր թվային գրագիտության մակարդակը սովորեցնելով այն հիմնական գործիքներն ու մոտեցումները, որոնք խիստ անհրաժեշտ են ՏՏ ոլորտում աշխատող բոլոր մասնագետներին։
Կիմանաք թվային գրագիտության հիմունքները, մի շարք առցանց ծառայություններից օգտվելու կանոնները և դրանց առաջարկած հնարավորությունները
Մշտապես զարգացող համացանցում շատ ավելի վստահ կզգաք նոր առցանց ծառայություններում գրանցվելու և դրանք յուրացնելու մեջ
Կկարողանաք առավել արդյունավետ և գրագետ կերպով հաղորդակցվել ամենատարբեր ազգերի և ոլորտների գործընկերների հետ
Ծանոթություն
Աշխատաշուկայի զարգացման միտումները
Կազմակերպում ենք մեր թվային միջավայրը
Արդյունավետ առցանց հաղորդակցություն
Թվային գրագիտություն և հնարքներ
Պրոդուկտիվության գործիքներ
Առցանց փնտրման և հետազոտության գործիքներ
Անվտանգություն և գաղտնիություն
Կարևոր ադմինիստրատիվ հմտություններ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դասընթացը կազմված է հեռավար աշխատանքի, դասավանդման և կառավարման 10+ տարիների փորձ ունեցող մասնագետների կողմից։ Այն ներկայացնում է Լինասթեր ընկերությունը, որը հավաքագրում, վերապատրաստում և ֆրիլանս (հեռավար, ճկուն գրաֆիկով, և նախագծային) աշխատանքով է ապահովում վիրտուալ օգնականների, և հմուտ հեռավար մասնագետների, ովքեր աշխատում են տարբեր երկրներից հաճախորդների հետ։
Մենք առաջարկում ենք խմբային և անհատական աջակցություն բոլոր մասնակիցներին, իսկ հաջողությամբ ավարտածները ստանալու են հավաստագրեր։
Ամենաակտիվ մասնակիցները հնարավորություն կստանան ներգրավվել Լինասթեր ընկերության և իր գործընկերների առաջարկած վճարվող հեռավար և ֆրիլանս աշխատանքներում։
Գայանե Սողոմոնյան
Նյութերը հետաքրքիր ու օգտակար էին, անձամբ ինձ համար առավել ինֆորմատիվ էին հետևյալ թեմաները՝ Google sheets/Excel, Trello, PDF, Canva։ Շնորհակալ եմ հեղինակներին, որ ջանք ու ժամանակ չեն խնայել, մշակել են գործնական ու կարևոր դասընթաց։ Հատկապես գնահատելի էր սեփական փորձի ու պրակտիկ օրինակների ներկայացումը։
Դասընթացի առաջարկվող տևողությունը 8-10 շաբաթ է, սակայն մասնակիցները կարող են ընտրել իրենց հարմար տեմպը։
Ձեզանից պահանջվում է հետաքրքրասիրություն, պատրաստակամություն տրամադրել շաբաթական ընդամենը 1-2 ժամ 2 ամսվա ընթացքում ձեզ հարմար ժամերին և ունենալ կայուն ինտերնետ կապ ու համակարգիչ, ինչպես նաև անգլերենի բազային կամ միջին իմացություն։
Եթե պատրաստ եք առաջին ներդրումն անել նոր մասնագետ դառնալու հարցում, ապա լրացրեք հարցաթերթը և միացեք մեզ:
Առաջին հոսքին մասնակցության արժեքը 49 000 դրամ է։
Դասընթացը մեկնարկել է 2022 թ․ մարտի 2-ին, սակայն մինչև մարտի 18-ը գրանցվելու և վճարը փոխանցելու դեպքում դեռևս հնարավորություն կա այս խմբին միանալու։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբի հետ համատեղ ջանքերով դասընթացին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն կստանա 50 մասնակից թիրախային խմբերից։
Նախապատվությունը կտրվի միջին տարիքի կանանց և մայրերին, ռազմական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին, Արցախից տեղահանվածներին, տեղաշարժման սահմանափակումներ ունեցող դիմորդներին։
Անվճար տեղերի համար դիմորդների ընտրությունը կիրականացվի մրցութային հիմունքներով, ներառելով համապատասխան հմտությունների գնահատում և հարցազրույց։
Անվճար տեղերի համար դիմումների ընդունումն ավարտվել է փետրվարի 18-ին և մասնակիցներն արդեն ընտրվել են։